ԵՄ-ն սատարում է Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամփոփիչ զեկույցում տեղ գտած առաջարկները: Այս մասին ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը շեշտեց, որ եթե բոլոր ենթադրյալ կեղծիքները չհետաքննվեն ու համապատասխան քայլեր չձեռնարկվեն, «վերջին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կլինի ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունն ամրապնդելու բաց թողնված հնարավորություն»:






































