Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի կարող մասնակցել «Լևանտե»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է football-espana.net-ը:
Ֆուտբոլիստն իր վնասվածքը ստացել է «արքայական ակումբ»-ի այսօրվա մարզման ժամանակ:
Այսպիսով, «Լևանտե»-ի դեմ հանդիպմանը չեն կարող մասնակցել նաև Կարիմ Բենզեման և Մարսելոն:
Որակազրկման պատճառով հանդիպումը բաց կթողնեն նաև Սերխիո Ռամոսը և Դանիել Կարվախալը:








































