Samsung ընկերությունը հրապարակել է հետաքրքիր հոլովակ, որում ցույց է տվել, թե ըստ իրեն՝ ինչպես կփոխվի մարդկանց կյանքն ապագայում: Ընկերությունը ներկայացրել է տեխնոլոգիաների նախագիծ, որոնք կարող են մարդկությանը հասանելի դառնալ մինչև 2116-ը, հայտնում է internetua.com-ը:
Տեսանյութում ներկայացված կանխատեսումներից շատերը հիմնված են շրջակա միջավայրի և մարդու կենսապայմանների փոփոխության (մոլորակի աճող բնակչություն, մոտակա մոլորակների գաղութացում) սպասումների վրա:
Samsung-ում կարծում են, որ 2016-ին ակտիվ կլինի տների, սննդի և կահույքի 3D տպագրությունը: Մարդիկ կկարողանան խորհրդակցության ուղարկել իրենց հոլոգրամը, իրենք տնից կաշխատեն: Անձնական դրոնները որպես փոխադրամիջոց կծառայեն, ամբողջովին դուրս կմղեն ավտոմեքենաները: Որոշ դրոններ այնքան հզոր կլինեն, որ կկարողանան տներ տեղափոխել:
Հոլովակում ընկերությունը ցուցադրում է սուպերերկնաքերեր ածխածնային նանոխողովակներով և ալմաստե նանոթելերով: Միաժամանակ, շենքերը կգնան ոչ միայն դեպի վեր, այլև՝ Երկրի խորք: Samsung-ում կարծում են, որ մարդկությունը կապրի նաև մինչև 25-հարկանի ստորգետնյա կառույցներում:

https://youtu.be/xtR7poDwb9s










































