«Հըզբոլլահ» լիբանանյան շարժումը մարտիկների նոր խումբ է ուղարկել Սիրիայի Ալ-Կուսեյր քաղաք՝ սիրիական բանակին աջակցելու համար: Այս մասին հաղորդում է «Ալ-Ահրամ» եգիպտական թերթը՝ վկայակոչելով շարժմանը մոտ կանգնած անանուն աղբյուրին:
Աղբյուրը պնդում է, որ «Հըզբոլլահ»-ը նոր էլիտար զորամասեր է ուղարկել Ալ-Կուսեյր: Նրանք արդեն գերեվարել են շատ ապստամբների, այդ թվում՝ անձանց, որոնք Սիրիայի քաղաքացիներ չեն:
Ավելի վաղ ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությանը, հայտնել էին, որ Ալ-Կուսեյր քաղաքի մոտ բախումների հետևանքով սպանվել է «Հըզբոլլահ» շարժման 23 անդամ, վիրավորվել է շուրջ 70-ը:











































