ՌԴ-ն ու Ադրբեջանը պատրաստում են Բաքու-Նովոռոսիյսկ նավթատարի վերաբերյալ նոր համաձայնագիր: Այդ նավթատարով նավթի տարանցման նոր համաձայնագիրը կպատասխանի նոր իրողություններին, ոչ թե 1996 թվականի՝ անցած դարի իրողություններին: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ՝ հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մայիսի 5-ին ստորագրել է կարգադրություն նավթատարով նավթի տարանցման՝ երկու երկրների միջև պայմանագրի կասեցման մասին:
Նախարարի խոսքով՝ դրա պատճառը տնտեսական է: «Տրանսնեֆտը» ավելի վաղ հայտնել էր, որ վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանը չի կատարել համաձայնագրի պայմանները՝ փոխադրելով փաստաթղթում նշված ծավալներից կրկնակի քիչ արտադրանք:








































