Wednesday, 01 07 2026
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են

ՕԵԿ-ը չի կարող դեմ գնալ ՀՀԿ-ին

Մինչ ԱԺ մյուս խմբակցությունները, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, պատրաստվում են «դեմ» քվեարկել կառավարության ներկայացրած ծրագրին, ՕԵԿ-ը` իր 6 պատգամավորով «միանշանակ կողմ» է քվեարկելու: Երեկ զրուցեցինք ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանի հետ:

– Պարոն Հարությունյան, ինչպե՞ս է քվեարկելու ՕԵԿ-ը կառավարության ներկայացրած ծրագրին:

– Ինչպես պետք է քվեարկի, իհարկե` կողմ:

– Կառավարության ծրագիրը, սակայն, քննադատության ենթարկվեց ԱԺ-ում, ասվեց, որ այն իրականությունից կտրված, ցանկությունների ծրագիր է: Վարչապետն էլ իր հերթին հայտարարեց, թե մեր երկրի խնդիրները լուծելու համար մենք ընդամենը մտածելակերպի փոփոխության խնդիր ունենք: Համամի՞տ եք:

– Չէ՛, մենք կոնկրետ ոլորտներում կոնկրետ փոփոխությունների խնդիր ունենք: Մենք արել ենք մեր առաջարկությունները, վաղը կհնչեն նաև այլ առաջարկություններ:

– Հնարավո՞ր է` ՕԵԿ-ը չէր էլ կարող այլ կերպ քվեարկել, դրա համար է կողմ քվեարկում:

– Էստեղ կարողությունների բան չէ: Որովհետև ՕԵԿ-ի նախընտրական ծրագրային դրույթներ կան կառավարության ծրագրի հիմքում դրված: Բացի դա, մենք անելու ենք նաև այլ առաջարկություններ, որոնք պայմանավորվածության արդյունքում կտեսնեք` կընդունվեն:

– Սակայն նույն կառավարությունն անցած հինգ տարիներին ձախողել է ծրագիրը, այս անգամ Դուք ինչպե՞ս եք կողմ քվեարկում:

– Դե, անցած հինգ տարիների ծրագրի ձախողման հետ կապված կառավարությունը բերեց հիմնավորումներ:

– Դե, այս անգամ էլ կարող է բերել, ի՞նչ խնդիր կա:

– Դե, գիտեք ինչ, Աստված մի արասցե, մի հատ էլ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ լինի, չգիտեմ, թե եվրոպական երկրներն ու Հայաստանը որտեղ կհայտնվեն:

– Դե, կարող է կարկուտ էլ լինի…

– Եթե ֆորս-մաժոր եղավ, ինչ պետք ա անենք: Դրա դեմը որևէ ձևով առնել չի լինի:

– Տպավորությունն այն է, որ ՕԵԿ-ն այսօր չի կարողանում ընդդիմանալ ՀՀԿ-ին, քանի որ կոալիցիայի մեջ է:

– Ինչի` ընդդիմանալ: Ընդդիմանալու խնդիր չկա: Ես ասում եմ` մեր ծրագրային դրույթները ներառված են կառավարության ծրագրում: Ինչի մասին ա խոսքը, եթե մեր ծրագիրն էնտեղ կա: Եվ մենք էլ հետամուտ ենք լինելու, որ այն դրույթները, որոնք դրված են ծրագրի հիմքում, իրականություն դառնան:

– Պարոն Հարությունյան, ՕԵԿ-ը` լինելով իշխանության մաս, տանուլ տվեց Երևանի ընտրություններում: Սա չի՞ Նշանակում, որ ՕԵԿ-ի վարկանիշը էդպես էլ չի բարձրանում:

– Էդտեղ կային բավականին օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ, հիմա չանդրադառնանք դրանց: Դա առանձին թեմա է:

– Իսկ չե՞ք կարծում, որ ՕԵԿ-ի այս վարքագիծը կարող է նպաստել, որ ՕԵԿ-ի հանդեպ է՛լ ավելի անվստահություն առաջանա քաղաքացիների մոտ:

– Չեմ կարծում:

– Պարոն Հարությունյան, կառավարության ծրագրի իրականացումը կնպաստի՞ ՕԵԿ-ականների բիզնեսի զարգացմանը: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի բիզնեսներն ընդլայնվում են այս ընթացքում:

– Պրովոկացիոն հարցերին չեմ պատասխանում: …Բիզնեսներ չունի Արթուր Բաղդասարյանը:

– ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը չի հերքում, որ Արթուր Բաղդասարյանը Ոսկեվազի կոնյակի գործարանը կառուցել է` իր խոստումը կատարելու և աշխատատեղեր ստեղծելու համար:

– Չէ՛, ես ասում եմ` բիզնեսներ չունի, պետական պաշտոնյա ա, ինչի մասին ա խոսքը: …Դե, եթե մարդը ունի սեփականություն կամ իր ընկերների միջոցով ինչ-որ գործեր է ուզում ձեռնարկել, ինչի մասին է խոսքը, կարելի է, եթե ներդրումներ են ապահովվում, դրսից գալիս են Հայաստան, կարծում եմ` պետք է խրախուսել:

– Իսկ «Իմպերիալ» հյուրանոցը իրենը չէ՞:

– Կեղծ տեղեկատվություն է, գնացեք, ճշտեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում