Լեոնարդո Դի Կապրիոն, որը երեկ «Օսկարի» արժանացավ որպես լավագույն դերասան «Վերապրածը» դրամայում դերակատարման համար, իր արձանիկը թողել է ռեստորանում։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը, որի թղթակցին հաջողվել է հատվածներ նկարահանել օսկարյան երեկույթից։
Դի Կապրիոն գործընկերների հետ նշել է պարգևատրումը Լոս Անջելեսի ռեստորաններրից մեկում։ Երեկույթից հետո դերասանը դուրս է եկել փողոց և ուղղվել մեքենան՝ մի քանի հոգու ուղեկցությամբ, երբ արձանիկը ձեռքին մի տղամարդ վազել է նրա հետևից։
Նշվում է, որ երեկոյի ժամանակ Դի Կապրիոյի արձանիկը ձեռքից ձեռք է անցել։







































