Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը պլանավորում է առաջիկա օրերին հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ։
Տուսկն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Տուսկի աշխատանքային գրաֆիկի պատճենը վկայել է, որ նա մարտի 3-ին Անկարայում հանդիպելու է Դավութօղլուի, իսկ մարտի 4-ին Ստամբուլում հանդիպելու է Էրդողանի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 7-ին տեղի է ունենալու ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվելու է միգրացիոն ճգնաժամի կարգավորումը։











































