Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի գլխավորած պատվիրակությանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ԵԽԽՎ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, ընդգծվել է կապերի ընդլայնման կարևորությունը։ Քննարկվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցությունները։ Մամեդյարովը հայտարարել է, որ միջազգային կազմակերպությունները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային հարցեր։










































