Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը մտադիր է վաճառքի հանել թիմի կիսապաշտպաններից մեկի՝ Իսկոյի կամ Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը: Այդ մասին հայտնում է AS-ը:
Տեղեկությունների համաձայն՝ ակումբում հիասթափված են ընթացիկ մրցաշրջանում նշված ֆուտբոլիստների ցուցադրած խաղից: Խամեսը խնդիրներ ուներ նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ, ով չէր վստահում ֆուտբոլիստին և բավականաչափ խաղաժամանակ չէր տրամադրում:
Բացի այդ, «արքայական ակումբ»-ի ղեկավարներին դուր չի եկել, որ նոյեմբերին Խամեսն աշխատավարձի բարձրացում է խնդրել, քանի որ ցանկանում է նույնքան վաստակել, որքան Սերխիո Ռամոսն ու Գարեթ Բեյլը:
Ինչ վերաբերում է Իսկոյին, ապա «Ռեալ»-ում ընդունում են, որ խոսք է գնում շատ տաղանդավոր ֆուտբոլիստի մասին, ով, սակայն, կայուն խաղ չէ ցուցադրում:










































