Ամերիկացի, բրազիլացի և գերմանացի մասնագետների համատեղ աշխատանքը ի չիք է դարձրել առասպելն այն մասին, թե Ամազոնյան անտառները ածխաթթու գազի հիմնական կլանիչն են: Այս մասին հայտնում է Nature Geoscience ամսագիրը:
Մասնագետներն ուսումնասիրել են Ամազոն գետի ջրերում կենսաքիմիական գործընթացները: Արդյունքում նրանք եկել են այն եզրակացության, որ Ամազոն գետը ակտիվորեն ածխաթթու գազ է արձակում՝ գրեթե զրոյացնելով բուսականության կողմից դրա կլանումը:
Նոր աշխատանքի հեղինակները հաստատում են, որ նախկինում գիտնականների մեծ մասն այլ կարծիքի էր: Գիտական հասարակությունում այն կարծիքն էր շրջանառվում, թե գետերը օրգանական մատերիա են տանում ծով, որտեղ այն նստում է ընդերքին և և ժամանակի ընթացքում ձևավորում նստվածքային հաստ շերտեր: Սակայն, ինչպես պարզվել է քիմիական գործընթացների ուսումնասիրությամբ, օրգանական նյութերի զգալի մասը տարանջատվում է մինչ ծով հասնելը:
Ամազոնը պատասխանատու է ջունգլիների կողմից կլանված ածխաթթու գազի 55 տոկոսի մթնոլորտ վերադարձի համար:






































