Ժնևում ավտոշոուի մեկնարկից մեկ օր առաջ հայտարարվել է հերթական եվրոպական «Տարվա ավտոմեքենա» մրցույթի հաղթողը: Հաղթանակը շնորհվել է նոր Opel Astra-ին: Մրցանակը հանձնել են ապրանքանիշի ղեկավար Կարլ-Թոմաս Նոյմանին, հայտնում է gogetnews.info-ն:
Քվեարկությանը մասնակցել է 58 լրագրող 22 երկրից: Astra-ն փոքր տարբերությամբ է առաջ անցել Volvo-ի նորույթից՝ XC90-ից, որը երկրորդ տեղն է զբաղեցրել 294 միավորով Opel-ի 309 միավորի դիմաց: Երրորդ տեղը զբաղեցրել է Mazda MX-5 (204 միավոր), Audi A4-ը չորրորդն է ճանաչվել: Հինգերորդը Jaguar XE սեդանն է, վեցերորդն ու յոթերորդը՝ Skoda Superb-ը և BMW 7-Series-ն են:







































