Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում դատարանի որոշմամբ փակվել են Kanaltürk, Bugün TV հեռուստաալիքիները, Bugün Gazetesi, Millet Gazetesi թերթերն ու Kanaltürk Radyo ռադիոկայանը։
Հաղորդվում է, որ այդ ԶԼՄ-ները փակվել են Koza İpek Holding հոլդինգի հանդեպ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը մեղադրվում է Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման ֆինանսավորման համար։
Նախորդ տարի ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել Koza İpek Holding-ի և 23 ընկերությունների դեմ, որոնք մտնում են այդ հոլդինգի կազմի մեջ։ Koza İpek Holding-ի մեջ են մտնում հետևյալ խոշոր ընկերությունները՝ Koza Altın, Koza Anadolu Metal, Özdemir Antimuan, İpek Doğal Enerji, Koza İpek Basın ve Basım, Konaklı Metal Madencilik, Atp İnşaat, Koza İpek Tedarik, Atp Koza Gıda, Atp Havacılık, Atp Koza Turizm, ինչպես նաև Kanaltürk, Bugün TV հեռուստաալիքները։









































