Ճապոնական Toyota կորպորացիան հրապարակել է իր C-HR կոմպակտային քրոսովերի լուսանկարը՝ հաղորդում է Carscoops-ը:
Նորույթը հիմնված է Toyota new global architecture պլատֆորմի վրա: Ըստ երևույթին, ավտոմեքենան կունենա հիբրիդային շարժիչ: C-HR-ի կոնկրետ տեխնիկական տվյալների մասին ոչինչ չի հաղորդվում:
Ավտոմեքենայի դիզայնն առավելագույնս մոտ է երկու տարի առաջ հրապարակված նրա կոնցեպտին: Մոդելը նախատեսված է համաշխարհային շուկայի համար: Վաճառքի մեկնարկը ծրագրված է 2017-ին:

















































