L’Equipe-ի կայքում ավարտվել է երկրպագուների քվեարկությունը, որի նպատակն էր ընտրել «Պարի Սեն-Ժերմեն»-ի նոր գլխավոր մարզչի լավագույն թեկնածուին, եթե Կառլո Անչելոտին հեռանա ակումբից:
Քվեարկողների 27%-ը ցանկություն է հայտնել, որ թիմը գլխավորի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն:
22%-ը ցանկանում է, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնի Ռաֆայել Բենիտեսը, 15%-ը կողմ է քվեարկել Ռոբերտո Մանչինիի, 12%-ը` ՊՍԺ-ի ներկայիս մարզական տնօրեն Լեոնարդոյի օգտին: Ընդամենը քվեարկությանը մասնակցել է 7500 մարդ:









































