Օսկարակիր դերասան Ջորջ Քենեդին, ով հայտնի է «Մերկ ատրճանակ» ֆիլմից, 91 տարեկանում մահացել է Այդահոյի նահանգի իր տանը: Այս մասին հաղորդում է Hollywood Reporter-ը:
Ջորջ Քենեդին նկարահանվել է «Օդանավակայան», «Մերկ ատրճանակ» ֆիլմերում: «Սառնարյուն Լյուք» կինոնկարը նրան բերել է «Օսկար»՝ երկրորդ պլանի լավագույն դերի համար:
Ջորջ Քենեդի կրտսերը ծնվել է 1925-ին՝ Նյու Յորքում:








































