Ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնը Սիրիայի Խմեյմիմ ավիաբազայում համերգ է տվել ռուս զինծառայողների համար:
Ուղևորության ժամանակ երգչին ընկերակցել են առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան և Կենտրոնական ռազմական նվագախումբը:
Հատկանշական է, որ երաժիշտը ռուս զինվորականներին բերել էր Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության «շքանշանները»: «Այստեղ ոչ միայն օդաչուներ են, այլև մարտական օդաչուներ: Եվ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը հերոսական հանրապետություն է»,- հայտարարել է երգիչը:










































