Ինչպես հայտնել է Hollywood Reporter պարբերականը,
«Օսկար» մրցանակաբաշխության արարողության հեռուստավարկանիշը դարձել է ամենացածրը վերջին յոթ տարիների ընթացքում` կազմելով 23,4%: 2015 թվականի հետ համեմատած՝ այդ ցուցանիշը նվազել է 6 տոկոսով:
Դիտողների կարծիքով՝ հեռարձակման տարածվածության վրա բացասական է ազդել մրցանակաբաշխության շուրջ տեղի ունեցած ռասայական սկանդալը: Չնայած այն բանին, որ արարողությունը վարել է աֆրոամերիկացի Քրիս Ռոքը, շատ հանդիսատեսներ կարող է հրաժարված լինեն այն դիտելուց` որպես համերաշխության նշան այն կինոմատոգրաֆիստների հետ, ովքեր կոչ են արել բոյկոտել «սպիտակ Օսկարը»:










































