ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օկլահոմա նահանգը, որը ենթարկվել էր տորնադոյի հուժկու հարվածի, հայտարարել է տարերային աղետի գոտի՝ հաղորդում է Սպիտակ տունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Օբաման հրամանագիր է ստորագրել, որում նշվում է, որ Օկլահոմա նահանգում տեղի է ունեցել «խոշոր տարերային աղետ»:
Նա հրամայել է նահանգին ու տեղի իշխանություններին հատկացնել դաշնային օգնություն: Ի լրումն դրա՝ դաշնային կառավարությունը օգնություն կտրամադրի Օկլահոմայի 5 կոմսության բնակիչների, որոնք ամենից շատ են տուժել տորնադոյից:
Դաշնային օգնության մեջ կներառվեն սուբսիդիաներ՝ վերականգնելու համար ժամանակավոր կացարաններն ու քանդված տները, ցածր տոկոսադրույքներվ փոխառություններ ու այլ ծրագրեր՝ հաղորդել են Սպիտակ տնից:
Տորնադոյի հետևանքով զոհվել է 91 մարդ՝ հայտնում է Agence France-Presse-ը:
Ըստ CNN-ի տեղեկությունների՝ զոհերի թվում կա 20 երեխա: Տեղի KFOR-TV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ տուժել է 233 մարդ, որոնցից առնվազն 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է:








































