Monday, 22 06 2026
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Պետք է բուժել մայր օջախը

Հայաստանը գտնվում է սոցիալական մակընթացության շրջանում, և չկա գրեթե մի օր, երբ որևէ տեղ սոցիալական լոկալ բունտ չբռնկվի: Կառավարությունը շուտով երևի չի հասցնի արձագանքել ուղղակի ֆիզիկապես, այսինքն` չեն լինի մարդիկ, որոնք կմեկնեն այս կամ այն շրջան՝ հասարակության հետ բանակցելու և համոզելու:

Սոցիալական բունտի այս լոկալ դրսևորումները շատերը համարում են առավել մեծ, ամբողջական բունտի նախադրյալներ, ձնծաղիկներ: Շատերն էլ, իհարկե, համոզված են, որ նման բան չի լինի և կառավարությանն այնուհանդերձ կհաջողվի մարել մեծ հրդեհի օջախները և չթողնել, որ բանը հասնի այնպիսի աստիճանի, ինչպիսին եղավ, օրինակ, «Սպայկայում»: Սոցիալական բունտի լոկալ դրսևորումները շատերին հիմք են տվել նաև կասկածել իշխանական «սպայկայի» դրսևորումների անկեղծությանը, որին ականատես եղանք Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացմանը:

Բանն այն է, որ շատերի գնահատմամբ` սոցիալական բողոքի այս բռնկումներում հրահրողներ կան, կան այսպես ասած տոն տվողներ, որոնք հանդիսանում են ներիշխանական հակասությունների թևերից և առերևույթ հնազանդվելով Սերժ Սարգսյանին` այսպես ասած տակից փորձում են նրա դեմ հրահրել հասարակությանը, իսկ հետո օգտվել վիճակից: Եվ սա ներկայացվում է նաև որպես անվտանգության սպառնալիք, պետական անվտանգության սպառնալիք:

Տիգրան Սարգսյանն, օրինակ, երեկ խորհրդարանում բացահայտ հայտարարել է, որ հեղափոխությունն աղքատ երկրներում ավերում և ոչնչացնում է ամեն ինչ: Միգուցե վարչապետն իսկապես իրավացի է, սակայն երբ հեղափոխությունը հասունանում է, ապա նման խելոք դատողությունների վրա այլևս ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ի վերջո, իրենց սոցիալական ծայրահեղ վիճակից բողոքող մարդիկ, իհարկե, ենթակա են մանիպուլյացիաների, սակայն այդ մասին ամենից հեշտն է խոսել և այդ գյուղացիներին զսպվածության և չշահարկվելու կոչեր ուղղել բանկային մի քանի միլիոնանոց հաշիվներ ունենալու դեպքում:

Սոցիալական այն հարցերը, որոնք այսօր ծագում են իրար հետևից, և որոնց կառավարությունը առայժմ մի կերպ է կարողանում հասցնել արձագանքել, իրականում ոչ թե ինքնին անվտանգության սպառնալիք են՝ եթե նույնիսկ կան հրահրողներ կամ ձեռքերը տաքացնելու պատրաստվող մարդիկ, այլ վկայում են մեկ այլ, ավելի լուրջ սպառնալիքի մասին: Դրանք վկայում են, որ Հայաստանում չկա, ըստ էության, կառավարման համակարգը, որը պատրաստ է երկրում համալիր կերպով արձագանքել սոցիալական մարտահրավերներին և թույլ չտալ գոնե, որ դրանք ստանան ծայրահեղ բնույթ:

Եվ այս իրավիճակում, երբ չկա նման համակարգ, ապա խնդիրը արդեն դառնում է պետական անվտանգության հարց: Այսինքն` կառավարման անարդյունավետությունն է պետության անվտանգությանը սպառնում, ոչ թե դրա հետևանքով տուժող քաղաքացիների բողոքը, իսկ արդեն նաև պարզապես հուսահատ դրսևորումը:

Հետևաբար` անվտանգության ապահովման գործողությունները պետք է սկսել իշխանական համակարգից և այլ տեղերում չփնտրել վտանգներ, որովհետև եթե այլ տեղերում վտանգներ առաջանում են, ապա միայն ու միայն մետաստազների տեսքով, որոնց դեմը առնելու համար պետք է բուժել մայր օջախը՝ կառավարման համակարգը:

Լուսանկարները՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում