Իտալական Dolce & Gabbana նորաձևության տունը ներկայացրել է հագուստի իր նոր հավաքածուն: Դեֆիլեն տեղի է ունեցել Միլանում Նորաձևության շաբաթի շրջանակներում: The Telegraph-ի հաղորդմամբ՝ դրա հիմնական թեման եղել են հեքիաթային սյուժեները, հատուկ համապատասխան մթնոլորտ ստեղծելու համար պոդիում են բարձրացրել Մոխրոտիկի վարդագույն ծածկակառքը:
Նորաձևության շաբաթի այցելուներին ցուցադրել են ծաղիկներով մետաքսե զգեստներ, տաբատով կոստյումներ, թափանցիկ կոշիկներ:















































