Տվյալների վերլուծության և վիզուալացման Nodegoat վեբ-հարթակը մշակողները ներկայացրել են մարդկության պատմության մեջ բոլոր ճակատամարտերի ինտերակտիվ քարտեզ: Այս մասին հայտնում է Gizmodo-ն:
Nodegoat-ի համար տեղեկության աղբյուր են եղել 8049 ճակատամարտերի մասին գրառումները (մ. թ. ա. 2500 թվականից մինչև մ. թ. 2015թ.), որոնք ներկայացված են Wikipedia և DBpedia առցանց-հանրագիտարաններում: Սակայն ծրագիրը կարողացել է տարածության և ժամանակի մեջ տեղայնացնել միայն 2657 ճակատամարտ:
Քարտեզի վրա կարելի է ոչ միայն ընտրել հետաքրքրող շրջանը, այլև նշել պատմական ժամանակաշրջանը: Նշելով ճակատամարտի նշանը՝ օգտատերը տեսնում է պատուհան, որտեղ նշված է դրա անվանումը և առցանց-հանրագիտարանում դրա մասին հոդվածի հղումը: Ծրագիրը նաև օգնում է գտնել քիչ հայտնի ճակատամարտերը մոլորակի էկզոտիկ անկյուններում:










































