Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը աշնանը Հռոմ կատարելիք այցի ժամանակ, հնարավոր է, հանդիպի նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Այս մասին հաղորդել է KAI գործակալությունը:
Նշենք, որ թագուհու այցը Հռոմ նշանակված էր մարտ ամսին, սակայն հետաձգվել է:
Փորձագետները նշում են, որ Էլիզաբեթ 2-րդի և արգենտինացի պապի հանդիպումը կանցնի Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի հաշտեցման համատեքստում. 2 երկրների միջև հակամարտությունը սկսվել էր 1982թ.-ին՝ Ֆոլկլենդյան կղզիների պատճառով:









































