Ամերիկյան United Airlines ընկերությունը երկուշաբթի օրը վերսկսել է Boeing 787 Dreamliner ինքնաթիռների չվերթները, որոնք դադարեցվել էին մոտ 4 ամիս առաջ: Այս մասին հաղորդում է Chicago Tribune թերթը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ ինքնաթիռների չվերթները դադարեցվել էին հունվարի կեսերին, երբ ճապոնական ANA ավիաընկերությունը հարկադիր վայրէջք կատարեց մարտկոցի հետ կապված խնդիրների պատճառով:
United Airlines ընկերությանը պատկանող Boeing-ի 6 ինքնաթիռներից մեկը երկուշաբթի ժամը 11:13-ին օդ է բարձրացել Հյուսթոնի օդանավակայանից: Այն Չիկագոյում կլինի տեղի ժամանակով 13:22-ին: Ինքնաթիռում գտնվում է 250 ուղևոր, այդ թվում՝ United Airlines ընկերության գլխավոր տնօրեն Ջեֆ Սմիսեքը և Boeing-ի տնօրեն Ջիմ Մաքներնին:
Նույն ընկերության ևս մեկ ինքնաթիռ օդ է բարձրացել երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը՝ Նյու Ջերսիի օդանավակայանից:










































