Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ ամբողջովին պատրաստ է Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ին նվիրված տոնական միջոցառումներ ցանկը: Կրթության վարչությանը հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, և հանրակրթական հաստատություններում դրամահավաքության դեպքերը բացառելու ուղությամբ:
«Մոտենում է մարտի 8-ը իրեն հատուկ դրական տրամադրությամբ, բայց ամեն տարի այս օրերին դրամահավաքության մասին ենք լսում, ինչն ուղղակի անընդունելի է: Անթույլատրելի է, երբ համայնքային բյուջեից սնվող կազմակերպություններում երեխաների ծնողներից գումար է հավաքվում: Դրամահավաքի հետ կապված իմ դիրքորոշումը բոլորիդ է հայտնի. այն որևէ արդարացում չի ունեցել ու չի էլ ունենալու: Դրամահավաքի հնարավոր դեպքերը կանխելու նպատակով խոսեք բոլոր տնօրենների հետ և մեկ անգամ ևս նախազգուշացրեք. ովքեր կփորձեն շրջանցել մեր նախազգուշացումը, խստորեն կպատժվեն՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:










































