Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը փետրվարի 26-ին ընդունել է բեռլինյան հայտնի «Հերթի» կառավարման դպրոցում Միջազգային համագործակցության գերմանական ընկերության կողմից կազմակերպված Հարավային Կոկվասի հանրային և պետական կառավարման ոլորտի իրավաբանների համար նախատեսված դասընթացներին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած երիտասարդ իրավաբաններին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ դեսպանությունում կայացած ընդունելության ընթացքում դեսպան Սմբատյանը հյուրերին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններն ու մարտահրավերները, պատմել է դեսպանության առօրյա աշխատանքի ու կառուցվածքի մասին և պատասխանել ներկաների հարցերին: