Հունաստանում ուլտրաաջ «Ոսկե արշալույս» կուսակցությունը մայիսի 20-ին հայտարարել է, որ խոստանում է ընդհատել Աթենքում մզկիթի կառուցումը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Եթե նրանք Հունաստանում իսլամիստ հանցագործների համար սկսեն մզկիթներ կառուցել, մենք այդ ծրագրերին դեմ դուրս կբերենք հարյուր հազար մարդու»,- ասել են հայտարարության հեղինակները, որոնք խորհրդարանում 18 տեղ ունեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ոսկե արշալույսի» ներկայացուցիչները մի քանի անգամ հայտարարել էին, որ անօրինական ներգաղթյալները (կես միլիոնանոց մուսուլմանական համայնքը) պատասխանատվության մեծ բաժին ունեն երկրում տնտեսական ճգնաժամի և հանցագործության աճի մեջ:









































