Բիլբաոյի «Ատլետիկ»-ի պաշտպան Էմերիկ Լապորտը շարունակում է մնալ «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարների ուշադրության կենտրոնում:
The Sunday Times-ը հայտնում է, որ «քաղաքայիններ»-ը պատրաստ են վճարել ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված հրաժարագինը: Այդպիսով, Լապորտի տրանսֆերի արժեքը կարող է կազմել 50 մլն ֆունտ: Նշվում է նաև, որ ֆրանսիացի ֆուտբոլիստին տարեկան 8 մլն ֆունտ աշխատավարձ են առաջարկում:
Լապորտի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Մանչեսթեր Սիթի»-ի ապագա գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Պաշտպանը նաև «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում է, սակայն այս պահին կատալոնացիները պատրաստ չեն ավելի շահավետ պայմաններ առաջարկել ֆուտբոլիստին:










































