Լեգենդար տղայի մասին ֆիլմաշարում նկարահանված դերասան Դենիել Ռեդկլիֆը նկարահանվել է բավականին անսովոր մի ֆիլմում: «Սպանի՛ր քո սիրելիներին» ֆիլմը կթողարկվի այս տարվա վերջին: Բանն այն է, որ 23-ամյա դերասանը մարմնավորել է Ալեն Հինսբերգին՝ հայտնի ամերիկացի գրողներ Ուիլյամ Բերոուզի և Ջեք Քերուաքի ընկերոջը: Իսկ նրանք բոլորը համասեռամոլներ էին: Այդ իսկ պատճառով էլ Ռեդկլիֆը ստիպված է եղել ֆիլմում հանդես գալ որպես բիսեքսուալ կերպար:
Դերասանը հաստատել է, որ ռեժիսորն իրեն, այսպես ասած «հրահանգներ է տվել», թե ինչպես են իրենց պահում համասեռամոլները, ներառյալ՝ համբույրները և սեռական հարաբերությունները:









































