Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղեկություններ է ստացել Հայաստանի Մարտունու զորամասում երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին:
Արթուր Սաքունցը Aravot.am-ին պատմել է, որ. «Զինծառայողը հրազեն է օգտագործել սպայի նկատմամբ, սպան չի մահացել, ոչ էլ վիրավորվել է: Ըստ նախնական տվյալների, կրակողը քրեական հեղինակության տղա է և սպառնացել է սպային»: Այլ մանրամասներ պարոն Սաքունցը չունի:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնալ Արծրուն Հովհաննիսյանը Aravot.am-ին ասել է, որ ծանր հետևանքներ չունեցած միջադեպերը չեն մեկնաբանում:







































