Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

«Արոյի մոտ»՝ սեղանի շուրջ ասված «քֆուրի» հարցն անչափահասները լուծել են կրակոցներով և ծանր վնասվածքներ հասցնելով

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է անչափահաս Լևոն Մ.-ի գործի դատական քննությունը:

Գործը քննվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:

1998 թվականի հուլիսի 31-ին ծնված Լևոն Մ.-ն ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ է, միջազգային և հանրապետական առաջնությունների հաղթող ու մրցանակակիր:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի փետրվարի 28-ին անչափահասներ Արամայիս և Արծրուն եղբայրները «Արոյի մոտ» կոչվող հացատանը մասնակցել են իրենց հորաքրոջ տղայի՝ Միհրանի ծննդյան օրվա խնջույքին:

Սեղանի շուրջ հայհոյանք տալու համար Արամայիսը դիտողություն է արել Միհրանի ընկերներից՝ Հակոբին: Հայհոյանքի ու դիտողության վերաբերյալ կողմերը պայմանավորվել են հանդիպել ու զրուցել:

Կատարվածի մասին Հակոբը պատմել է իրենց թաղամասի բնակիչ, 16-ամյա սպորտսմեն Լևոնին: Վերջինս զանգել ու զրուցել է Արծրունի հետ, բայց զրույցը վերածվել է վիճաբանության: Պայմանավորվել են հանդիպել նախկին գիտահետազոտական ինստիտուտի մոտ՝ պարզաբանում կատարելու:

Լևոն Մ.-ն իր ընկերների՝ անչափահասներ Սամվելի, Կարենի ու Գարիկի հետ մարտի 3-ին, ժամը 16-ի սահմաններում գնացել է պայմանավորված վայր:

Այնտեղ են եկել հակառակ կողմի ներկայացուցիչները՝ նույնպես անչափահասներ Դավիթը, Արամայիսը, Արծրունը, Գրիգորը, Տիգրանը, Վարդանը և Հակոբը:

Հանդիպման ժամանակ Լևոն Մ.-ն փորձել է հարվածել հեռախոսազրույցի ժամանակ իրեն վիրավորած Արծրունին, բայց վրիպել է:

Երկու կողմերի մեջ իրարանցում է սկսվել, փոխադարձ քաշքշուկ, որի ժամանակ Լևոն Մ.-ն իր մոտ եղած «Բերետա» օդաճնշիչ ատրճանակով 4-5 կրակոց է արձակել Դավիթ Մ.-ի ուղղությամբ: Կրակված մետաղե գնդակներից մեկը դիպել է Դավիթ Մ.-ի ձախ աչքին, ինչի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ ձախ աչքի և ստորին կոպի շրջանի արյունազեղում, վերին կոպի պատռված վերք՝ բարդ թափանցող վնասվածքով և օրգանի՝ աչքի ֆունկցիայի կորստով:

Լևոն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Անչափահաս ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, որ 2015 թվականի մարտի 3-ին Արարատյան զանգվածի այգում հանդիպել է իրենց թաղամասի բնակիչ Հակոբին, ով իրեն ասել է, թե ընկերոջ ծննդյան օրվա խնջույքի ժամանակ ինքը հայհոյանք է տվել, այնտեղ գտնվող տղաներից մեկն իրեն դիտողություն է արել, իրենք պայմանավորվել են դրա հետ կապված՝ հանդիպել ու զրուցել:

Այդ օրը Հակոբին դիտողություն  արած տղան զանգել է, նրա հետ հեռախոսով խոսել է ինքը և առաջարկել է հանդիպել Արարատյան զանգվածում: Բայց այդ տղան չի համաձայնել, պայմանավորվել են հանդիպել նախկին գիտահետազոտական ինստիտուտի մոտ:

Այդ ժամանակ իր հետ էին իր երեք ընկերներ: Ինքը իրենց թաղի մի տղայի խնդրել է մեքենայով իրենց հասցնել այդ ինստիտուտի մոտ:

Երբ հասել են պայմանավորված վայրը, ինքը տեսել է, որ այնտեղ կանգնած են մոտ 10 տղաներ:

Իրենք իջել են մեքենայից, վարորդը մնացել է մեքենայում:

Ինքը մոտեցել ու հարցրել է՝ ով է իր հետ հեռախոսով խոսել: Տղաներից մեկն ասել է՝ ես էի:

Ինքը զայրացած էր այդ տղայի վրա, որովհետև նա հեռախոսով վատ ձևով էր խոսել իր հետ: Այդ պատճառով ինքը փորձել է ձեռքով հարվածել այդ տղային, բայց հարվածը նրան չի դիպել:

Ընդհանուր քաշքշոց է սկսվել: Ինքը ցանկացել է այդ քաշքշոցին վերջ դնել, դրա համար է գոտկատեղից՝ մեջքի մասից հանել իրեն պատկանող «Բերետա» օդամղիչ ատրճանակը ու անկանոն ձևով 4-5 կրակոց է արձակել՝ ուշադրություն չդարձնելով, թե որ ուղղությամբ է կրակում: Դրանից հետո այդ հավաքված տղաները փախել են:

Ինքը հետագայում իմացել է, որ իր կրակոցների հետևանքով վնասվել է Դավիթ Մ.-ի աչքը:

«Բերետա» օդամղիչ ատրճանակը ինքը դեպքից մոտ մեկ ամիս առաջ գնել էր «Վերնիսաժից» 20  հազար դրամով…

Ինքը տուժող Դավիթ Մ.-ին վնասվածք հասցնելու դիտավորություն չի ունեցել: Զղջում է կատարածի համար:

Տուժողը հայտնել է, թե դեպքից առաջ իրեն զանգահարել է ընկերը՝ Արամայիսը, ու հայտնել է, որ հայհոյանքով խոսելու հարցի շուրջ պարզաբանման համար հանդիպում է լինելու  հակառակորդ կողմի հետ:

Ինքը այդ մասին հայտնել է իր ու Արամայիսի ընկերներ Գոքորին, Տիգրանին ու Հակոբին, միասին գնացել են Արամայիսի տան մոտ, հանդիպել են նրան, նրա եղբորն ու ընկերոջը:

Բոլորով գնացել են պայմանավորված վայր: Նախքան մյուս տղաների գալը Տիգրանն Արամայիսին հարցրել է՝ Լյովիկն է՞ գալու խոսելու, որը պարապած, սև, գանգուր մազերով տղա է: Արամայիսն ասել է՝ տեղյակ չէ՝ ովքեր են գալու:

Երբ մեքենայով եկել են չորս տղաներ, նրանցից մեկին տեսնելով՝ ամրակազմ, սպորտային կազմվածքով, ինքը հասկացել է, որ Լյովիկը նա է:

Այդ Լյովիկը խոսել է Արծրունի հետ, հրել է նրան: Ինքը գնացել է դեպի Լյովիկի հետ եկած տղաները, կանգնել է դեմքով նրանց կողմը: Լյովիկը մնացել է իր աջ կողմում:

Այդ պահին ինքը աջ կողմից երկու կրակոց է լսել: Այդ ձայնը ուժեղ չի եղել: Ինքը շրջվել է դեպի Լյովիկն ու իր աչքերի առաջը միանգամից սևացել է, ձախ աչքից սկսել է արյուն հոսել:

Կրակոցի հետևանքով տեղի է ունեցել իր ձախ աչքի տեսողության կորուստ:

Ամբաստանյալի ու նրա հարազատների կողմից միջոցներ չեն ձեռնարկվել իր աչքի վիրահատության, հետագա բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցելու ուղղությամբ: Ինքը պատրաստվում է հետագայում քաղհայց ներկայացնել:

Կրակված գնդակը տուժողի աչքից հանվել է վիրահատական միջամտությամբ, այն ճանաչվել է իրեղեն ապացույց:

Փաստորեն, այս գործով ամբաստանյալն ու տուժողը ոչ մի կապ չունեն դեպքից օրեր առաջ խնջույքի սեղանի շուրջ հնչած հայհոյանքի, հայհոյողին արված դիտողության հետ:  Բայց նրանք են առաջ ընկել, հայտնվել իրադարձությունների զարգացման կիզակետում: Ի վերջո, մի պատանի զրկվել է մի աչքի տեսողությունից, մյուսը, մարզական հաջողություններ ունենալու փոխարեն կանգնել է կալանավայրում տևական ժամանակ անցկացնելու հեռանկարի առաջ…

Եթե փայլուն հեռանկար ունեցող պատանի մարզիկը գոտկատեղում ատրճանակ, թող որ՝ օդամղիչ, բայց ատրճանակ չկրեր, իր վրա պարտավորություն չվերցներ՝ հարցեր կարգավորելու, փողոցային պարզաբանում կատարելու, ստիպված չէր լինի նաև իր՝ հեռանկարային մարզիկ լինելը որպես պատիժը մեղմացնող հանգամանք՝ հիշեցնել դատական ատյաններին: Անմեղ կրակոց չի լինում, յուրաքանչյուր կրակոց միանգամից երկու ճակատագիր կարող է խեղել…

Ընդհանուր իրավասության դատարանը Լևոն Մ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Մինչև դատավճիռն օրինական ուժ ստանալը անչափահաս ամբաստանյալը թողնվել է ծնողների հսկողության տակ: Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի արգելանքի տակ առնելու պահից, եթե դատավճիռը օրինական ուժ ստանա:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Լևոն Մ.-ի շահերի պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալին իրական ազատազրկման չենթարկել, նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան 1 տարի ժամանակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում