Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Լրագրողական ՀԿ-ները դատապարտում են Սևան-Երևան մայրուղու վրա լրագրողների դեմ բռնությունները

Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Մայիսի 18-ին լրագրողական գործունեությանը կոպտորեն խոչընդոտելու հերթական միջադեպերն են արձանագրվել Սևան-Երևան ավտոմայրուղու Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտակայքում, երբ զորամասերից մեկում զոհված զինծառայողի հարազատները, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել նրա դին։ Ուժային կառույցների ներկայացուցիչները նախ կանգնեցրել են լրագրողներին տեղափոխող մեքենաները՝ թույլ չտալով մոտենալ այն հատվածին, որտեղ փակվել էր հանգուցյալի հարազատների և համագյուղացիների ճանապարհը, այնուհետև հարձակվել են լրագրողների վրա և բռնություն գործադրելով՝ խլել տեսաձայնագրող սարքերը՝ պատճառաբանելով, թե նկարահանումներն արգելելու հրաման ունեն «վերևից»։

Մասնավորապես՝ համազգեստավոր և քաղաքացիական հագուստով անձինք, բռնի ուժով և հայհոյելով, խլել և կոտրել են «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբի տեսասարքը, որն ավելի ուշ վերադարձրել են՝ տեսանյութերը ջնջած։ Ռազմական ոստիականության աշխատակիցները բռնությամբ խլել են նաև «Lragir.am» կայքի թղթակից Սիրանույշ Պապյանի տեսասարքը և ջնջել մինչ այդ պահը կատարված տեսագրությունները, իսկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության նկարահանող խմբից վերցրել են տեսանյութերի կրիչը, որն ավելի ուշ վերադարձրել են ոստիկանապետի միջամտությամբ միայն։ Ի դեպ, երբ լրագրողները նկարահանումներն արգելելու վերաբերյալ հարց են ուղղել դեպքի վայր հասած ոստիկանապետին և պաշտպանության նախարարին, վերջիններս պատասխանել են, թե իրենք նման հրաման չեն արձակել։

Մենք՝ ներքոստորագրյալներս, այդ միջադեպերը գնահատում ենք որպես խոսքի ազատության ակնհայտ ոտնահարում, մեր համերաշխությունն ենք հայտնում հարձակումների ենթարկված գործընկերներին և ուժային կառույցների ղեկավարներից պահանջում ենք իրականացրել ծառայողական հետաքննություն ու խստորեն պատժել այն անձանց, որոնք նախաձեռնել են ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ նշված ապօրինի գործողությունները:

Հաշվի առնելով, որ վերջին շրջանում հաճախադեպ են դարձել լրագրողների գործունեության խոչընդոտումները հենց ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից՝ կոչ ենք անում անհրաժեշտ միջոցներ իրականացնել նման հանցավոր արարքները բացառելու ուղղությամբ»:

Հայտարարությունը ստորագրել են.

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երևանի մամուլի ակումբ

Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հկ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան

«Լրագրողներ հանուն ապագայի» հկ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում