Իսպանիայի Լաս-Պալմաս քաղաքը հանգստի գոտի է բացել շների և նրանց տերերի համար, հաղորդում է Euromag-ը:
Այս նախաձեռնությունը, որն առաջին անգամ առաջարկել են տեղի իշխանությունները, նախատեսված է այն նպատակով, որ մարդիկ կարողանան լողափնյա հանգիստը վայելել իրենց սիրելի չորքոտանիների հետ:
Հանգստի գոտու ընդհանուր մակերեսը կազմում ե 6000 քմ:
Հանգստի նոր գոտու հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են լողափնյա տարածքների հարցերով քաղաքային վարչակազմի խորհրդական Միմի Գոնսալեսը, Լաս-Պալմասի անասնաբույժների դպրոցի նախագահ Մանուել Մորալեսը և կենդանիների պաշտպանության տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներ:
Շների լողափը Լաս-Պալմասում կդառնա հանգստի յոթերորդ գոտին չորքոտանիների տերերի համար:









































