Արտասահմանում ուղևորության ժամանակ խուսափեք ձեռքերի տարբեր շարժումներից, որոնք կարող են տեղական մակարդակով որպես վիրավորանք ընկալվել:
Տեսանյութում ներկայացվում են ձեռքերի տարբեր շարժումներ, որոնք լայնորեն կիրառվում են տարբեր երկրներում՝ փոխանցելով տարբեր «անձնական մեսիջներ»:
Օրինակ՝ Հունաստանում երկու ձեռքերի մատների ծայրերը ստամոքսի մոտ պահած դիրքով միացնելը նշանակում է արհամարհանք:
Մեքսիկայում աջ ձեռքով ձախ ձեռքի արմունկին հարվածելը նշանակում է, որ դիմացինը ժլատ է:
Կան շարժումներ, որոնք տարբեր երկրներում տարբեր նշանակություն ունեն: ԱՄՆ-ում ցուցամատի և բութ մատի կազմած «օ» տառը, նշանակում է՝ OK, մինչդեռ այն Բրազիլիայում հայհոյանք է:











































