Չինաստանի իշխանությունները ծրագրում են երկրում բարձրացնել կենսաթոշակային տարիքը, որպեսզի նվազեցվի աշխատող բնակչության վրա ծերացողների ճնշումը: Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:
«Ծրագիրը, հավանական է, կիրացվի 2022-ին` 5-ամյա անցումային շրջանից հետո»,- ասել է Չինաստանի աշխատանքային ռեսուրսների և սոցիալական ապահովության նախարարությունում:
Չինաստանում 16-60 տարեկան աշխատունակ բնակչության թիվը 2015-ին նվազել է 4.87 մլն մարդով և կազմել 911 մլն մարդ:
Ներկա պահին Չինաստանում կենսաթոշակային տարիքը տղամարդկանց համար 60 տարեկանն է։ Կանանց համար, որոնք ներգրավված են մտավոր աշխատանքում, կենսաթոշակային տարիքը 55 տարեկանն է, իսկ այն կանայք, ովքեր աշխատում են արդյունաբերության մեջ, կենսաթոշակային տարիքը 50 տարեկանն է։






































