Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ կոճապղպեղի բաղկացուցիչները կարող են թեթևացնել ասթմայով տառապող մարդկանց շնչառական դժվարությունները: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ինչպես հայտարարել է գիտնականների խմբի ղեկաբար Էլիզաբեթ Տանսենդը՝ Կոլումբիայի համալսարանից, վերջին շրջանում ասթմայով սկսել են տառապել ավելի մեծ քանակությամբ մարդիկ, իսկ այդ հիվանդության դեմ դեղամիջոց կարող են ձեռք բերել ընդամենը մի քանիսը:
«Մեր հետազոտության մեջ ցույց ենք տվել, որ կոճապղպեղի մաքրված բաղկացուցիչները կարող են համատեղ գործել բետա-ագոնիստների հետ՝ թուլացնելու համար շնչառական ուղիների մկանախումբը»,- նշել է Տանսենդը:
Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են շնչառական ուղիների հյուսվածքների նմուշները ու դրանք ենթարկել ացետիլխոլինի, նեյրոտրանսմիտերի ազդեցությանը, որոնք առաջացնում են բրոնխների կծկումներ:
Ինչպես պարզվել է, կոճապղպեղը, համադրելով ավանդական դեղամիջոցների հետ, ավելի լավ արդյունքներ կարելի է ակնկալել:










































