Ադրբեջանի հանրային հեռուստատեսությունը հայտարարել է, որ «Եվրատեսիլ» մրցույթում ձայների հաշվարկի ժամանակ չեն հաշվել այն ադրբեջանցի հեռուստադիտողների ձայները, որոնք քվեարկել էին Ռուսաստանի ներկայացուցիչ Դինա Գարիպովայի օգտին:
Ինչպես հայտնում է «Նովոստի Ադրբեջան» պարբերականը, երկրի հանրային հեռուստաընկերությունը ստացել է բջջային օպերատորների տվյալները, որոնց համաձայն՝ Գարիպովան ստացել է երկրորդ տողն ըստ sms-քվեարկության տվյալների, ինչը «անխոս պետք է բարձր միավոր ապահովեր ազգային քվեարկության արդյունքում Ռուսաստանի օգտին: Ազգային ժյուրին նույնպես Ռուսաստանին բարձր գնահատական է դրել»:
Շվեդիայում անցկացվող երգի մրցույթում հաղթել է Դանիան, որը ներկայացնում է Էմիլի դե Ֆորեսթը Only Teardrops երգով: Նա հավաքել է 281 միավոր ու 47 միավորով առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած Ադրբեջանի երգիչ Ֆարիդ Մամեդովից:
Ռուս կատարող Դինա Գարիպովան՝ What If երգով հայտնվել է 5-րդ հորիզոնականում՝ հավաքելով 174 միավոր:










































