Թեհրանում ընտրողների մասնակցությունը խորհրդարանի (մեջլիս) և Փորձագետների խորհրդի ընտրություններին կազմել է մոտ 48 տոկոս: Նման տվյալներ է հայտնել Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին՝ գրում է TASS-ը:
«Թեհրանում 3.9 մլն մարդ է քվեարկել, ինչը կազմում է մայրաքաղաքում ձայնի իրավունք ունեցող բնակչության մոտ 48 տոկոսը»,- ասել է նա:
Նախարարը նաև նշել է, որ ներկա պահին մայրաքաղաքում ավելի քան 1.5 մլն քվեաթերթիկ է հաշվարկվել, որոնց արդյունքներով՝ առաջատար են Իրանի հոգևորականության չափավոր թևի ներկայացուցիչները՝ ըստ նպատակահարմարության որոշումների ընդունման հարցերով խորհրդի նախագահը և Իրանի նախկին նախագահ, այաթոլլա Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, ինչպես նաև Իրանի գործող նախագահ Հասան Ռուհանին:







































