«Մենք էվոլյուցիոն զարգացման կողմնակից ենք»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն հարցին, թե ինչպես է ինքը պարկերացնում գեղեցիկ ձևակերպումներով ծրագրի իրագործումը այսօրվա քաղաքական համակարգի պայմաններում: Ըստ վարչապետի, փորձը ցույց է տալիս, որ հեղափոխությունները կամ քաղաքացիական պատերազմները կարող են կործանարար լինել աղքատ երկրների համար: Մենաշնորհների, կոռուպցիայի և այլ բացասական երևույթների վերացումը, ըստ վարչապետի, ժամանակ է պահանջում, քանի որ կտրուկ փոփոխությունները դիմադրության ու բախումների կարող են հանգեցնել:
Ի պատասխան վարչապետի այս դիտարկումների` ռուբեն Հակոբյանն ասաց, որ էվոլյուցիան զարգացումը նախ և առաջ ենթադրում է իշխանության էվոլյուցիոն փոփոխություն: Այդ ճանապարհով են գնացել արևելյան Եվրոպայի նախկին սոցիալիստական ճամբարի երկրները, որտեղ արդեն 3 անգամ իշխանություն է փոխվել հերթական ընտրությունների միջոցով, այդ ճանապարհով է գնում նաև Վրաստանը, որտեղ վերջերս ընտրություններով իշխանություն փոխվեց: «Դուք պատրա՞ստ եք էվոլյուցիոն զարգացման արդյունքում թողնել իշխանությունը: Մի քիչ որ անկեղծ լինեք, կասեք, որ` ո՛չ»,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը:







































