Թուրքական Yenişafak պարբերականը հրապարակել է հոդված այն մասին, որ Սիրիան կտրոհվի երեք մասի: Հոդվածում նշվում է, որ եթե Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմության միջև հրադադարը արդյունքներ չտա, ապա կգործի ԱՄՆ-ի պլան «Բ»-ն, որի համաձայն՝ Սիրիան կտրոհվի երեք կառավարելի մասերի:
Roland Corporation (RC) կենտրոնի կողմից պատրաստված «Խաղաղություն Սիրիայի համար» պլանի համաձայն՝ Սիրիան պետք է բաժանվի 3 մասի:
Առաջին մասը կլինի ներկայիս ռեժիմի կողմից ղեկավարվող տարածաշրջանը, որը կմիացնի Դամասկոսը, Համսը և Տարտուսը, որը ձգվում է մինչև Թուրքիայի սահման: Երկրորդ մասը կլինի քրդական տարածաշրջանը, որի մեջ մտնում է քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքը Հալեպից արևելք: Երրորդ գոտին Իդլիբի կենտրոնն է և Դերայի շրջանները, որոնք ղեկավարվում են ընդդիմադիր ուժերի կողմից: Չորրորդ պայմանական մասը ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տեղանքներն են, ինչպես նաև Ռագան և Պալմիրան: ԴԱԻՇ-ի ոչնչացումից հետո այդ տարածքները կանցնեն միջազգային կոալիցիայի կառավարման ներքո, որը պայքարում է ահաբեկչական կազմակերպությունների դեմ:









































