«Նապոլի»-ի կիսապաշտպան Մարեկ Համշիկը կարծում է, որ իր թիմին պարզապես չհաջողվեց առավելության հասնել «Վիլյառեալ»-ի նկատմամբ Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչում:
«Մենք գերազանց էինք խաղում, ստեղծում բազմաթիվ պահեր: Ուղղակի չստացվեց. սա ֆուտբոլ է: Թեև հիմա արդեն կարող ենք ավելի լավ կենտրոնանալ Ա Սերիայի ուղղությամբ»,- «La Gazzetta dello Sport»-ը փոխանցում է ֆուտբոլիստի խոսքը:







































