Քուրդ զինված խմբավորումները «Ազգային ինքնապաշտպանության վաշտերից» հայտարարել են, որ ԴԱԻՇ-ի զինյալները հարձակում են սկսել թուրք-սիրիական սահմանին գտնվող Թել-Աբյադ քաղաքի վրա՝ հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ ասվել էր, որ այսօրվանից Սիրիայում հրադադարային իրավիճակ է, սակայն դա չի վերաբերում այնպիսի ահաբեկչական խմբավորումներին, որպիսին ԴԱԻՇ-ն է: Նրանց վրա հարձակումները կշարունակվեն:









































