Թուրքական Dünya Bülteni կենտրոնի փոխանցմամբ՝ 2015 թվականին Թուրքիան ներկրել է 25.064.776 տոննա հում նավթ, ինչը 43.41 տոկոսով գերազանցել է 2014 թվականի ցուցանիշը։ Այդ մասին հայտնել է Էներգետիկ շուկայի կարգավորման վարչությունը (EPDK)։
Վերջինիս զեկույցում նշված է, որ 2015 թվականին Թուրքիան 33.79 տոկոսով էլ մեծացրել է նավթամթերքի ներկրումը՝ համեմատած դրա նախորդ տարվա հետ՝ կազմելով 26.877.326 տոննա։









































