Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է թիմի նախկին ֆուտբոլիստ Իվան Էլգերայի խոսքերին, ով քննադատել է կիսապաշտպան Իսկոյին՝ ցածր արդյունավետության համար:
«Ես գոհ եմ Իսկոյի աշխատանքից: Եթե ուշադրություն դարձնենք նրա գոլերի և գոլային փոխանցումների քանակին, ապա ակնհայտ է, որ նա պետք է շարունակի առաջընթաց գրանցել: Սակայն Իսկոն առաջինն է, ով գիտի այդ մասին»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 20 խաղերի, 1 գոլ է խփել և գոլային 4 փոխանցում կատարել:








































