Հրապարակվել է ATP վարկանիշային նոր աղյուսակը, որում առաջատարի դիրքը պահպանել է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը: Երկրորդ տեղում է Էնդի Մարեյը, իսկ լավագույնների եռյակը եզրափակում է Ռոջեր Ֆեդերերը: Իսպանացի Ռաֆայել Նադալը զբաղեցրել է աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ գերազանցելով իր հայրենակից Դավիդ Ֆերերին:
1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 12 310 միավոր.
2 (2). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) — 8670.
3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) — 8000.
4 (5). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) — 6895.
5 (4). Դավիդ Ֆերեր (Իսպանիա) — 6740.
6 (6). Տոմաշ Բերդիխ (Չեխիա) — 4700.
7 (7). Խուան-Մարտին դել Պոտրո (Արգենտինա) — 4320.
8 (8). Ժո-Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) — 3795.
9 (9). Ռիշար Գասկե (Ֆրանսիա) — 3090.
10 (11). Յանկո Տիպսարևիչ (Սերբիա) — 2640.








































