Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Սերժ Սարգսյանն ու Ավստրիան

Սերժ Սարգսյանը երեկ երկրորդ խորհրդակցությունն է անցկացրել արտաքին տնտեսական կապերի թեմայով, որի մասին հայտարարել էր օրեր առաջ: Հիշեցնենք, որ առաջին խորհրդակցությունը Սերժ Սարգսյանն անցկացրել էր Իրանի հետ հարաբերությունների թեմայով: Երկրորդ խորհրդակցությունը վերաբերել է Հայաստանի և Ավստրիայի հարաբերություններին: Թե ինչու հատկապես Ավստրիան՝ դժվար է ասել, բայց տվյալ դեպքում, իհարկե, հետաքրքրականը ոչ այնքան ուղղություններն են, որքան արտաքին տնտեսական կապերի թեմատիկայով խորհրդակցությունների ներքին ասպեկտները:

Հատկանշական է, որ արդեն երկրորդ խորհրդակցությանը բացակայում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, թեև տրամաբանական է թվում, որ տնտեսական թեմատիկայով խորհրդակցություններին պետք է ներկա լինի տնտեսական քաղաքականության համար պատասխանատու անձը, առավել ևս եթե նկատի առնենք այն, որ տնտեսական քաղաքականությունն իրականացվում է կառավարության ծրագրով: Վերջին հաշվով, Սերժ Սարգսյանը հենց ինքն էր այդ մասին հայտարարում դեկտեմբերի 3-ի հեռուստաելույթում:

Ահա այս տեսանկյունից, Հովիկ Աբրահամյանի բացակայությունը իսկապես հետաքրքրական է և վկայում է, որ դրված խնդիրը այնքան էլ չի վերաբերում տնտեսական խնդիրներին, այլ ավելի շատ առնչություն ունի ներիշխանական ուժերի դասավորության վերանայման այն գործընթացի հետ, որ սկսել է Սերժ Սարգսյանը: Առավել ևս, որ Հայաստանի արտաքին տնտեսական կապերի, տնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ Հայաստանի դեսպանների և միջազգային դիվանագիտական այլ ներկայացուցչությունների աշխատանքների ակտիվացման շեշտադրումը, որով խորհրդակցությունների շարքը նախաձեռնում է Սերժ Սարգսյանը, մոտ մեկուկես տարի առաջ հրապարակավ անում էր նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա էր, որ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, հայտարարել էր և հանձնարարել արտերկրում Հայաստանը ներկայացնող դիվանագետներին, որ նրանք ակտիվորեն սկսեն աշխատել Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:

Եվ այսօր այդ հանձնարարությամբ հանդես է գալիս Սերժ Սարգսյանը՝ ըստ էության կամա, թե ակամա վկայելով, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետական հանձնարարությունը թերակատարվել է կամ չի կատարվել: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանը ոչ թե հաշվետվություն է պահանջում դեսպաններից այդ խնդիրների ուղղությամբ պասիվ աշխատելու կամ անարդյունավետ աշխատելու համար, այլ, ըստ էության, իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը՝ բավական ակնառու կերպով անտեսելով վարչապետին:

Թեև այստեղ, իհարկե, միանշանակ չէ, որ վարչապետը հայտնվում է Սարգսյանի թիրախում: Պակաս հավանական չէ և այն, որ Սերժ Սարգսյանը պարզապես փորձում է սկսել քարոզչական մեծ արշավ՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, ինչը ենթադրում է, որ Սերժ Սարգսյանը պետք է այդ արշավին ներկայանա որպես վերջին պահին ծայրահեղ իրավիճակում ղեկն իր ձեռքը վերցնող նախագահ, որին մինչ այդ հուսախաբ են արել մյուս պաշտոնյաները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում