Շաբաթ օրը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն կվերադառնա տրամվայը, որն այնտեղ չեն տեսել 1962-ից ի վեր, հաղորդում է BBC-ն:
Առաջիկայում դրանից օգտվելն անվճար կլինի:
3.9 կմ երկարությամբ գիծը ծրագրվել է թողարկել տասնամյակի ընթացքում: Նախագիծը մի քանի անգամ վերանայվել ու փոփոխվել է:
Նշենք, որ ԱՄՆ-ում տրամվայների «վերածնունդ» է տեղի ունենում: Վերջին 5 տարում տրամվայներ են հայտնվել Ատլանտա և Շարլոտ քաղաքներում` Հյուսիսային Կարոլինա նահանգում:
Նյու Յորքում ևս նախատեսվում է 26 կմ երկարությամբ տրամվայի գիծ թողրակել:










































