ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Սիրիայի կարգավորումը: Այդ մասին հաղորդում է TASS-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին:
Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա Ժնևում:
«Ես վստահ եմ, որ նա կքննարկի Սիրիայի հրադադարը արտաքին գործերի նախարար Լավրովի հետ»,- ասել է Դյուժարիկը:









































