Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է ձեռք բերել պորտուգալական «Բենֆիկա»-ի կիսապաշտպան Ռենատ Սանչեսի տրանսֆերը 60 մլն եվրոյի դիմաց, տեղեկացնում է Record-ը:
Կողմերը հասել են համաձայնության: Պորտուգալական ակումբը ցանկանում է այս գործարքից ստանալ 40 մլն եվրո:
Հավելենք, որ Սանչեսն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ:








































