Սան Ֆրանցիսկոյում կայացած Google I/O համաժողովի ժամանակ տեխնոլոգիական հսկան ներկայացրել է իր կիբերակնոցի՝ Google Glass-ի նախատիպերը:
Սարքի էվոլյուցիայի պատմության մասին պատմել է Ջին Վոնգը՝ Google Glass-ի ծրագրային ապահովմամբ զբաղվող ինժեները, որը ողջ համաժողովի ընթացքում ակնոցը չի հանել աչքերից:
Սկզբնական շրջանում հավելյալ իրականության ակնոցն իրենից ներկայացրել է մոտոցիկլետային սաղավարտ, որին ամրացված է եղել էկրան: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Ավելի ուշ ակնոցները զինվել են եռաչափ տեխնոլոգիայով և այլ նորարարությունների ենթարկվել՝ արդյունքում դառնալով այնպիսին, ինչպիսին հիմա են:
Ընկերությունը հոգացել է նաև դրա կշռի, հարմարավետության ու երկար ժամանակ առանց վերալիցքավորման մնալու հնարավորության մասին:











































